Ռուսաստանը պատժամիջոցների տակ ապրելու փորձ ունի․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցների տակ ապրելու փորձ ունի, որպեսզի ինքն ու իր գործընկերները լավ զգան։ Ինչպես նշում է TACC-ը՝ այս մասին նա ասել է իր հնդիկ գործընկեր Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ առնվազն 10 տարի գտնվում են Արևմուտքի ինտենսիվ պատժամիջոցների տակ։
«Հետևաբար, մենք արդեն փորձ ունենք, թե ինչպես ապրել այս պայմաններում և ապրել այնպես, որ մենք լավ զգանք, և մեր գործընկերները լավ զգան։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ՝ այդպես էլ կլինի»,-ասել է Լավրովը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք չեն միացել Արևմուտքի պատժամիջոցներին