Երևան-Հրազդան երթուղու ուղեվարձը 500 դրամից դարձել է 750 դրամ. գործին միջամտել է քաղաքապետը. «Վաղվանից կգործի հին գինը»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Երևան-Հրազդան երթուղին սպասարկող տրանսպորտն այսօր 500 դրամից դարձել է 750 դրամ:
Դրան արձագանքել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ:
Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ, անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:
Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ»: