Բելգորոդի շրջանում հերթական հրթիռն է ընկել
Բելգորոդի շրջանում ենթադրաբար «Ուկրաինայից արձակված» արկ է ընկել։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ը և ՌԲԿ-ն։
Նշվում է, որ «Ուկրաինայից արձակված արկն» ընկել է Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ «լսվել է պայթյուն»: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։