Մոսկվան կոչ է արել անվտանգության երաշխիքներ տրամադրել եվրոպական բոլոր երկրներին
«Մոսկվան կողմ է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքներ տրամադրելուն»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հնդիկ գործընկեր Սուբրամանյան Ջայշանքարի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք կողմ ենք, որ Ուկրաինային, եվրոպական բոլոր երկրներին, Ռուսաստանին ապահովվեն անվտանգության երաշխիքներ՝ համաձայն այն փաստաթղթերի, որոնք երկար տարիներ ընդունվել են ԵԱՀԿ շրջանակներում և որոնք հռչակում են այն սկզբունքը, որ ոչ մի երկիր չի ամրապնդի իր անվտանգությունը ի հաշիվ ուրիշների անվտանգության»,- Լավրովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Նա նաև ասել է, որ տեղյակ չէ այն խոսակցություններից, թե Հնդկաստանը կարող է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում։ «Կարող եմ միայն ասել, որ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումը, որը ազդեցության ենթակա չէ շանտաժի կամ թելադրանքի մեթոդների արդյունքում, իհարկե, մեր հարգանքն է առաջացնում։ Այս դիրքորոշումն ունեն շատ այլ կարևոր լուրջ երկրներ»,- ասաց նա։