Զելենսկու և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները նախնական պատրաստակամություն են հայտնել անձնական հանդիպում անցկացնելու համար, գրում է Sabah թերթը։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը կարող է անցկացվել Ստամբուլում։
Էրդողանը նշել է, որ Մոսկվայից և Կիևից դրական պատասխան է ստացել առաջնորդների հանդիպման վերաբերյալ։
«Ստամբուլում կարող է տեղի ունենալ առաջնորդների գագաթնաժողով. որպես Թուրքիա՝ մենք շատ ուրախ կլինենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։