Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ ջահերով երթն այս տարի տարբերվելու է մյուս տարիների երթերից
ԱԺ-ում լրագրողների հետ այսօր կայացած ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ մեկ հանրահավաքով չեն բավարարվելու, երկրորդ գործողությունը կլինի ապրիլի 23-ին. ջահերով երթն այս տարի տարբերվելու է մյուս տարիների երթերից:
Խոսելով ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմության կողմից Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի մասին՝ Սաղաթելյանը շեշտել է՝ աշխարհաքաղաքական վիճակը հաշվի առնելով՝ ունեն գործողությունների ծրագիր, որը փորձելու են իրականացնել եւ որ բոլորին այս պահից սկսած հրավիրում են։
«Նախաձեռնությունը մերն է, ցանկությունը՝ բոլորինը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։
Ի դեպ, հանրահավաքն ուղերձ ունի. իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին նոր զիջումների տանելու մանդատ չունի։