2021 թվականին ինքնասպանություն կատարած անձանց կազմում 14 տարեկանից ցածր անձինք չկան, մեծ մասը գործազուրկներ և թոշակառուներ են. Դատախազություն
ՀՀ Դատախազությունը հրապարակել հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված 2021թ-ի կատարած աշխատանքները։ Ըստ Դատախազության հրապարակած տվյալների՝ 2021 թվականին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 564 դեպք՝ նախորդ տարվա 663-ի դիմաց: Փաստորեն, այդ դեպքերի թիվը նվազել է 99-ով կամ 14.9%-ով:
Ինքնասպանության դեպքերն աճել են 8-ով կամ 4.4%-ով, ինքնասպանության փորձի դեպքերը՝ նվազել 107-ով կամ 22%-ով:
2021 թվականին ինքնասպանություն կատարած անձանց կազմում 14 տարեկանից ցածր անձինք չկան,նախորդ տարի նշված անձանց թիվը 1 էր:
2021 թվականին ինքնասպանության դիմած 14-17 տարեկանների թիվը կազմել է 7, նախորդ տարի՝4:
Նախորդ տարի ինքնասպանության դիմած 183 անձանց մեծ մասը եղել են գործազուրկ կամ թոշակառու: