Բուլղարիան «անցանկալի անձ» կհայտարարի Ռուսաստանի Դաշնության մի քանի դիվանագետների
Բուլղարիան «անցանկալի անձ» կհայտարարի Ռուսաստանի Դաշնությունից մի քանի դիվանագետների։ Հղում անելով Ազգային անվտանգության պետական գործակալության (DANS) ղեկավար Պլամեն Տոնչեւին՝ այս մասին հայտնել է Sofia Globe-ը։
Բուլղարիայի դատախազության ներկայացուցիչը բացատրել է, որ այդ անձինք «հատուկ տեխնիկական միջոցներով» ռուսական կողմին տեղեկություն են փոխանցել:
«Նշված աշխատակիցներից մեկը ղեկավարել է կազմակերպության դեպարտամենտը, իսկ մյուսը՝ բաժինը։ Նրանք Ազգային անվտանգության պետական գործակալությունում աշխատել են ավելի քան հինգ տարի: Աշխատակիցներին ազատել են աշխատանքից, նրանց նաեւ արգելել են մուտք գործել DANS-ի շենք: Գործակալությունը ծառայողական քննություն է իրականացնում»,- գերատեսչության ներկայացուցչի ելույթից հետո է Տոնչեւը:
Բուլղարիայի ԱԳՆ-ն դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել։