Թուրքիան դրական է նայում Ուկրաինայում անվտանգության երաշխավոր լինելուն
Ուրբաթ ТРТ հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը այն կարծիք է հայտնել, որ ներկա պահին իրենք Ուկրաինայում անվտանգության երաշխավոր չեն, սակայն դրական են նայում այդ առաջարկին:
«Թուրքիան այն քիչ երկրներից է, որին վստահում են Ուկրաինան եւ Ռուսաստանը: Այդ առումով Թուրքիան ամենակարեւոր երկիրն է, որը վերջերս դուրս է եկել առաջին գիծ»,- ասել է Քալընը: