Պուտինը Շոյգուին հանձնարարել է ուժեղացնել Ռուսաստանի արևմտյան սահմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ծրագիր մշակել արևմտյան սահմաններում Ռուսաստանի ռազմական ներուժի ամրապնդմանն ուղղված պատասխան գործողությունների համար՝ «ամեն ինչում անհրաժեշտ հավասարությունը պահպանելու համար և որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի հարձակվել Ռուսաստանի վրա», - ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.
Ինչպես ընդգծել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, ՌԴ պաշտպանության նախարարությունն արդեն իսկ կատարում է նախագահի հանձնարարականը։