Ռուսաստանը նոր զորքեր է տեղափոխում Բելգորոդ
Բելգորոդի նավթի պահեստում հրդեհ բռնկվելուց հետո ռուսական հրամանատարությունը լրացուցիչ զորքեր է տեղափոխում Բելգորոդի շրջան, որը սահմանակից է Ուկրաինային։
Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ամփոփագրում։
Հաղորդագրության համաձայն՝ զորքերը ժամանել են Դոլբինո երկաթուղային կայարան։ «Ըստ առկա տեղեկատվության՝ Արևմտյան ռազմական օկրուգի 1-ին տանկային բանակի 4-րդ տանկային դիվիզիայի առանձին ստորաբաժանումների տեխնիկայով երկաթուղային էշելոն է ժամանել Դոլբինո երկաթուղային կայարան (Բելգորոդի շրջան)»,- հայտնում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։