Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինկենի և Կուլեբայի զրույցի մանրամասները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, դիվանագիտությունը և ԱՄՆ օգնությունը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրությանը։
Հաղորդագրության համաձայն՝ Բլինկենի և Կուլեբայի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Վարշավայում նրանց վերջին հանդիպումից հետո։
ԱՄՆ դեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ պետքարտուղարը «ընդգծել է ԱՄՆ-ի ջանքերը՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար՝ իրեն պաշտպանելու Ռուսաստանի Դաշնության հրահրված, չարդարացված և դաժան պատերազմից»։
Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ուկրաինային։ Նշվում է նաև, որ Բլինկենը զրույցում վստահեցրել է, որ ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն պատժել Ուկրաինայում տեղի ունեցած վայրագությունների մեղավորներին։