ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում

Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ. Վահե Հովհաննիսյան

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած: Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում:

«Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ

Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։

Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ «պատերազմի» փոխարեն «խաղաղություն» ուզելու մեջ։

Հետևաբար դժվար չէ հասկանալ, թե ինչու չկա ընդվզում։

Վերջին 2-3 օրը ակներև դարձրեց մի շատ կարևոր խնդիր. չկա այն քաղաքական համակարգը, որը ճիշտ շեշտադրումներով կխոսեր հասարակության հետ, կբացատրեր իրավիճակը, այլ տեսանկյունից կներկայացներ ռիսկերը և լուծումները։ Չկա այն կազմակերպված համակարգը, որը կձախողեր իշխանության սցենարը, որը հետևողականորեն առաջ է տանում իր պնդումները, թե՝

Մենք կանգնած ենք նոր լայնածավալ պատերազմի շեմին։

Դրանից խուսափելու միակ տարբերակը Ադրբեջանի պայմաններն ընդունելով խաղաղության պայմանագիրն է։

Ի՞նչ է արվել՝ հասարակությանը ա´յլ տեսլական ներկայացնելու և առաջարկելու համար։ Ոչ մի հետևություն չարվեց 5 ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ի «դիմադրության և բարիկադների» ձախողված պրոցեսից։

Որպես առաջին քայլ՝ պետք էր հասարակությանը բացատրել, թե ի´նչ ասաց Նիկոլը, շերտ առ շերտ բացել նրա ելույթը, բացել տողատակերը։ Բայց նույնիսկ սա չի արվել։ Հասարակության լայն շերտերը պարտավոր չեն ամեն նրբություն հասկանալ, դրա համար կան քաղաքական և քաղաքացիական համակարգեր, որոնք պետք է գրագետ ու նպատակային աշխատեն՝ բացատրելու, պարզաբանելու համար։ Սա չի արվել, ու հիմա մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ միլիոնից ավել մարդ չի գիտակցում վիճակի լրջությունը։

Իշխանության «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ, մանիպուլյատիվ թեզին, 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած, չի ձևակերպվել այլըտրանքային թեզ։ Պրոբլեմը սրա մեջ է։

Սա մեկ օրվա գործ չէ, սա մեկ օրվա տապալում չէ։ Նոյեմբերի 9-ից հետո քաղաքական պրոցեսների որոշումներ կայացնողները չուզեցան ընդունել, որ միտինգ- հրապարակ-առանց հստակ ասելիքի հարթակ եռամիասնությունը շատ հին պատկերացում է և ոչ մի արդյունք չի տալու։

Մինչև չլինի գործող իշխանության ասելիքին ի պատասխան ձևակերպված այլընտրանքային բովանդակություն, որը հասանելի կլինի լայն շերտերին, կմտնի մարդկանց տները, կդառնա ամենուր քննարկման թեմա, հնարավոր չի լինելու հասնել լայն կոնսոլիդացիայի։ Հնարավոր չի լինելու տանը նստած 800 հազարին արթնացնել, իսկ Նիկոլին քվեարկած 680 հազարին, որը վաղուց արդեն առաջվանը չէ, հասկացնել, որ հայրենիքը ընդհանուր է։

Թե´ ընտրություններից առաջ, և թե´ ընտրություններից հետո չգիտակցվեց, որ սեփական հասարակության և միջազգային հանրության համար հնարավոր է հասկանալի և ընդունելի դառնալ, եթե հանդես ես գալիս սեփական բովանդակային փաթեթով, որը ներառելու է անվտանգությունից մինչև քաղաքացու սոցիալական խնդիրները։ Իսկ այդ փաթեթը մշակելուց հետո, պետք է կատարել դժվար մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք։ Եթե չես անում ո´չ մեկը, ո´չ մյուսը, տանուլ կտաս լավագույն դեպքում պայքարը, իսկ ավելի իրական է՝ պետությունը։

Արժանապատիվ խաղաղության գաղափարը լավագույն տարբերակն էր՝ նիկոլականությունը կազմաքանդելու համար, այսօրվա իրականությանը բովանդակային այլընտրանք ձևակերպելու համար։

Արժանապատիվ խաղաղություն ձևակերպումը տիրաժավորվեց հուշաթերթիկների, բայց՝ միայն այդքանը։

Առաջին անգամ այն հնչեցվեց երևի մեկ տարի առաջ, ու դրանից հետո այն պիտի ստանար ծրագրային մշակում, պիտի դառնար հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փաստաթուղթը։ Չարվեց։

Այդ պատճառով դեռ կա Նիկոլի իշխանությունը, Նիկոլի երեկվա ելույթը, այսօրվա ահռելի ռիսկերը։ Ու կա, կարծես թե, անելիքի չիմացություն՝ հերթական անգամ։

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած»։