Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք. Բայրամով
«ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հարցին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարծիք է հայտնել, թե ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն և որ ապրիլի 6-ը ևս մեկ հնարավորություն է:
«Մենք բարձր ենք գնահատում կողմերի հարաբերությունները։ Ադրբեջանական կողմը բացեիբաց հայտնել է իր դիրքորոշումը։ Ես չէի ուզենա նախօրոք շատ կանխակալ հայտարարություններ անել։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք»,- շեշտել է Բայրամովը։