Ուկրաինան մեկ ամսում 10 միլիարդ դոլար է ծախսել
Հիմնվելով Զելենսկու գլխավորությամբ կայացած խորհրդակցության արդյունքների վրա՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան մեկ ամսում 10 միլիարդ դոլար է ծախսել:
«Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ ռազմական գործողություններում, մեկ ամսվա ընթացքում, ուկրաինական պետությունը մոտավորապես 10 միլիարդ դոլար է ծախսել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ երկրի տնտեսությունում առկա խնդիրների վերաբերալ կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել են Ուկրաինայի տնտեսական բլոկի պատասխանատուները, քննարկվել են ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունները, ներառյալ՝ հարկային մուտքերն ու Ուկրաինայի միջազգային գործընկերների տրամադրած օգնությունը։