«Հայրենիք»-ը հանրային երկխոսության նոր փուլ է սկսում
«Հայրենիք» կուսակցությունը համապետական և տեղային խնդիրները քննարկելու լայնամասշտաբ գործընթաց է սկսել․ քաղաքացիների հետ երկխոսելու առաջին կանգառը Արտաշատ խոշորացված համայնքում է։
Անվտանգությունից մինչև ներքաղաքական տասնյակ հարցեր, որոնք մտահոգում են հանրությանը, և որոնց լուծման բանալին է փորձում գտնել կուսակցությունը՝ լսելով քաղաքացու ձայնը։