Ռուսաստանը պատրաստ է բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերել Բելառուսին. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Sputnik.by-ի հաղորդմամբ, ասել է, թե ինչ կլինի, եթե ինչ-որ մեկը որոշում կայացնի հարձակվել Բելառուսի վրա. Ռուսաստանը պատրաստ է բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերել Բելառուսին։
«Բելառուսը, ինչպես Ռուսաստանը, ՀԱՊԿ անդամ են։ Բացի այդ, երկու երկրներն էլ Միութենական պետության մաս են կազմում»,- ասել է Պեսկովը:
«Բնականաբար, հարձակումը ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա հարձակումը, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման: Ուստի Ռուսաստանի և Բելառուսի համար կա բացարձակ փոխադարձ աջակցություն, սա բացարձակ կոնստանտ է, և ոչ ոք չի կարող և չպետք է կասկածի տակ դնի դա»,- «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա: