Մեծ Բրիտանիայի վարչապետը Գերմանիայի կանցլերին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ այս շաբաթ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է նրան հորդորել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Times թերթին։
Նշվում է, որ Շոլցն իր առաջին այցը Լոնդոն կկատարի ապրիլի 8-ին՝ կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո։ Հրատարակության տվյալներով՝ Ջոնսոնը նրան կոչ կանի մեծացնել դիվանագիտական, տնտեսական ու ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա։
Պարբերականը գրում է, որ այդ քայլը պայմանավորված է Բրիտանիայի մտահոգությամբ, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ Ուկրաինային մղելու են «կարգավորել հակամարտությունը»։