Որբ ու անտուն, 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Եղշատյանը մինչև հիմա գերեզման չուներ... (լուսանկար)
«44-օրյա պատերազմում զոհված, Այս մասին մանկատան սան, մեր բոլորի Հերոս Գևորգ Եղշատյանը վերջապես շիրմաքար ունի»: Այս մասին իր էջում գրել է Անի Գաբրիլյանը։
«Ասում են պատերազմի
ժամանակ,ամենաառաջինը ինքն էր ստանձնում գնալ վտանգավոր ուղղությամբ ու ասում.
ԵՍ ՄԱՄԱ ՉՈՒՆԵՄ,ԵՍ ՏԱՆԸ ՍՊԱՍՈՂ ՉՈՒՆԵՄ ՏՂԵՐՔ....
ՁԵՐ ՄԱՅՐԵՐԸ ՁԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ,ԿԱՐՈՏՈՎ ՉՄՆԱՆ...
Որբ ու անտուն, պատերազմում զոհված ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳԸ մինչև հիմա գերեզման չուներ, քանի որ նրա նկարը շատ ուշ է հասել շիրմաքար պատրաստող ընկերությանը: Դրանից հետո եղանակային պայմանները թույլ չեն տվել որպեսզի շիրմաքարը ժամանակին տեղադրվեր:

Այսօր վերջապես տեղադրվել է շնորհիվ «Արտուշ Գևորգյան» ՍՊԸ-ի: Շնորհակալություն ընկերության ողջ անձնակազմին և բոլոր նրանց ովքեր օգտնել են Գևորգի շիրմաքարը տեղադրելու գործում»,-գրել է Անի Գաբրիլյանը: