Սլովակիան ռուսական գազի դիմաց կվճարի ռուբլիով
Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը խոստովանել է, որ Սլովակիան կհամաձայնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջներին և ռուսական գազի մատակարարումների համար կվճարի ռուբլով։
Այս մասին նախարարն ասել է RTVS պետական հեռուստաալիքի եթերում, հաղորդում է Aktuality-ն։ Սուլիկի խոսքով, Սլովակիան չի կարող «կտրվել մի կախվածությունից և անցնել մյուսին»: Նա նշել է, որ գերատեսչությունն աշխատում է էներգահումքի մատակարարման վրա, սակայն մոտ ապագայում, որպեսզի առանց գազի չմնա, Սլովակիան «կվճարի ռուսական արժույթով, եթե մենք այլ կերպ չպայմանավորվենք»։
«Ես էկոնոմիկայի նախարարն եմ և պետք է էներգիա ապահովեմ Սլովակիայի տնտեսության համար։ Ես համաձայն չեմ պատերազմի հետ, բայց ես դրան նայում եմ նաև տնտեսական տեսանկյունից»,- ասաց Սուլիկը։