Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Իրականում էս խնդալու մեղադրանքներն ու ցինիկ պահվածքը խոսում է սրանց վախերի մասին. «զադնի դնող» էլ չկա». Արմեն Հովասափյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներ
Հասարակություն

2021թ. ընթացքում հայտնաբերվել են խախտումներ ՔԿՀ-ներում պահվող անձանց որակյալ սննդով ապահովելու ոլորտում. Դատախազություն

ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է մեծաքանակ ստուգումներ և ուսումնասիրություններ:

Դրանք վերաբերել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող անձանց պահման պատշաճ պայմանների, առողջության պահպանման, արտաքին հաղորդակցության ապահովման իրավունքների պաշտպանությանը:

«ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2021թ. ուսումնասիրվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակը: Արդյունքում բացահայտվել են խախտումներ:

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և ՍՊԸ-ի միջև կնքված՝ ՔԿՀ-ների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը 2021թ. պարտավորվել էր ապահովել ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ներում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախօրոք հաստատված ճաշացուցակով սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և սննդի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա:

2021թ. դեկտեմբերին ՀՀ ԱՆ 3 ՔԿՀ-ներում ՀՀ գլխավոր դատախազության նշված վարչության դատախազների կողմից ՀՀ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական աջակցությամբ բոլոր սննդատեսակներից կատարված նմուշառման, դրանց հետագա հետազոտման արդյունքում պարզվել է, որ սննդի էներգետիկ արժեքը էականորեն, շատ դեպքերում բացասական առումով ավելի քան 50%-ով տարբերվում է սահմանված սննդի էներգետիկ արժեքից: Նաև էական տարբերություններ են աձանագրվել տարբեր ՔԿՀ-ներ մատակարարված միևնույն սննդամթերքի կալորիականության չափերի միջև:

Այսինքն` գրանցվել է անազատության մեջ գտնվելու ընթացքում անձանց կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով ապահովելու իրավունքի խախտում, քանի որ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու նպատակով պետության կարիքների համար հատկացված գումարի դիմաց մատակարարվել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ: Ընդ որում՝ այդ պայմաններում հատկացված սննդի գնային բաղադրիչի նվազում տեղի չի ունեցել: Քանի որ վերջինս կարող է պայմանավորված լինել նաև հնարավոր չարաշահումներով, խարդախության եղանակով գույքի հափշտակության առերևույթ հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Խախտումների պատճառները պարզելու, տեղ գտած թերությունները հետագայում բացառելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության, այդ թվում՝ նրանց նկատմամբ կարգապահական ներգործության հարցը լուծելու և սեղմ ժամկետում հայտնաբերված խախտումներով պայմանավորված համապատասխան պայմանագրից բխող միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին:

2021թ. ստուգվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախկին տարիներին կատարած ստուգումներով վերհանված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը: Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված որոշ խախտումներ դեռևս շարունակել են տեղ գտնել: Դրանք, մասնավորապես, կապված են եղել որոշ ՔԿՀ-ների խցերի գերբնակեցվածության, կարանտինային բաժանմունքի խցերը կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով ապահովված չլինելու, առանց թույլատրության քնելատեղերը վարագուրապատելու, բնակելի գոտիներում պատերի վրա քրեական ենթամշակույթը խորհրդանշող գրառումների առկայության, առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներում ներգրավվելու գործընթացի կազմակերպման և այլնի հետ:

Հայտնաբերված այս բնույթի խախտումները վերացնելու, հետագայում բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին: Ստացված գրությամբ տեղեկացվել է, որ արձանագրված խախտումներն ու խնդիրները քննարկվել են, դրանք վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ ՔԿՀ-ների ղեկավարությանը տրվել են կոնկրետ հանձնարարություններ», - ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։