Եթե մենք Արցախը կորցրեցինք, ապա մենք Հայաստանը կկորցնենք մի քանի տարվա ընթացքում. Արմեն Գրիգորյան
Արցախը հանձնենք, հանգիստ ապրե՞նք։ Եթե Ռուբեն Վարդանյանի հարցումները ճիշտ են, ուրեմն՝ հայաստանցիների 75%-ն ուրախ է, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
«Ինչո՞ւ հենց Փարուխի, Խրամորթի պատմության ընթացքում որոշ տրամադրություններ փոխվեցին, առաջին հերթին Արցախում։ Կարծես թե հանրությունը արթնանար։ Նույն բանը կատարվում էր նաև Սյունիքում։ Ճի՞շտ եմ ես հասկանում»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով բանակին՝ Գրիգորյանը նշեց․ «Բանակ չունես՝ քացու տակ գնալու ես։ Ի՞նչ կապ ունի, թե ինչ ազգ ես։ Եթե մենք Արցախը կորցրեցինք, ապա մենք Հայաստանը կկորցնենք մի քանի տարվա ընթացքում։ Մարդ պետք է բացարձակ անասուն լինի, որ այդ էլեմենտար բանը չհասկանա։ Ընդ որում, էսպես հերթով գալու են․ Արցախը հենց կորցրեցինք, դոմինոյի էֆեկտով գնալու է, ու դա չես կարող կառավարել։ Իրար հետևից գնալու են՝ Սյունիք, Տավուշ, Երասխ, Երևան։ Վերջացավ»,- ասում է Գրիգորյանը։