Ուկրաինայում հումանիտար հարցերը շատ են քաղաքականացվում․ Լավրով
Ուկրաինայում հումանիտար հարցերը քաղաքականացնելու և նույնիսկ շահարկելու փորձերը չեն դադարում:
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ հանդիպմանը։
«Ցավոք սրտի, հումանիտար հարցերը քաղաքականացնելու և նույնիսկ դրանք շահարկելու փորձերը չեն դադարում»,- ասաց նա։