Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:
Փոխնախարարը նշեց, որ Իրավաբանական վարչության պետի հետ իրենք ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում, ընդ որում՝ նաև «Հայաստան» դաշինքի կողմից են ներկայացվել առաջարկներ՝ Պաշտպանության նախարարություն։ Ազգային ժողովի մյուս ֆրակցիաները ևս ներկայացրել են առաջարկություններ։
«Բարեփոխումները սկսված են։ Եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, բնականաբար, դա արդեն քաղաքական գնահատականի հարց է, բայց այդ բարեփոխումները մեկնարկել են։ Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,- նշեց Սարգսյանը։