Մերկելը պատասխանել է Զելենսկիի մեղադրանքներին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ 2008 թվականին Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում չընդունելու իր որոշումը՝ չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությանը, ճիշտ է, DPA գործակալության խնդրանքով ասել է Մերկելի խոսնակը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հրավիրել է այցելել Բուչա՝ տեսնելու, թե ինչի է հանգեցրել Ռուսաստանին զիջումների քաղաքականությունը։