Լավրովը բեմականացված է անվանել Բուչայի մասին նյութերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեմականացված է համարում այն նյութերը, որոնք հայտնվել են Կիևի շրջանի Բուչա քաղաքից։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ բանակցություններում։
«Օրերս հերթական կեղծ հարձակումն իրականացվեց Կիևի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացան ձեռք բերված պլանների և պայմանավորվածությունների համաձայն։ Այնտեղ մի քանի օր անց բեմադրվեց այդ ամենը՝ նրանց արևմտյան հովանավորների կողմից»,- նշել է Լավրովը։
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պահանջել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ այս կոնկրետ հարցի շուրջ»։