Կրեմլը «զգուշացնում» է Լեհաստանին
Կրեմլը «մտահոգված է» Լեհաստանի պատրաստակամությամբ՝ իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու համար։ Դա կարող է հանգեցնել լարվածության աճի եվրոպական մայրցամաքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ, Լեհաստանի ղեկավարության պահվածքը վերջին շրջանում խոր մտահոգություն է առաջացրել։ Այն ծայրաստիճան ռազմատենչ է, հակառուսական։ Իսկ առաջարկվող գործողությունները կարող են միայն հանգեցնել մայրցամաքում լարվածության հետագա աճին»,- ասել է Պեսկովը։