Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ ռազմական գործողությունների պատճառով Ուկրաինայի բյուջեն օրական կորցնում է 68 միլիոն դոլար
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ ռազմական գործողությունների պատճառով երկրի բյուջեն օրական կորցնում է մոտ 67,8 մլն դոլար (2 մլրդ գրիվին)։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ կորուստներն ամեն օր փոխվում են, վերջնական կարգավորումները կլինեն երկրում հակամարտության ավարտից հետո։
«Եթե խոսենք ենթակառուցվածքների կորստի մասին, ապա պատերազմի ամսվա համար դրանք նախնական 119 միլիարդ դոլար են կազմել, այսինքն՝ օրական 4,25 միլիարդ դոլար»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։
Նա հավելել է, որ եթե հաշվի առնենք ռազմական կորուստներն ու ավելացած ռազմական ու սոցիալական ծախսերը, աջակցության ծրագրերը, ուկրաինական տնտեսության ու ձեռնարկությունների զրկանքները, ապա կարելի է ասել՝ 565 միլիարդ դոլար։