Ամբողջ ուկրաինական պետականությունը կառուցված է ֆեյքերի վրա․ ԼԺՀ
Ուկրաինական ամբողջ պետականությունը կառուցված է կեղծիքների վրա, որոնք նոր իրականություն են ձևավորել: Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը, այս մասին ասել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական խորհրդի փոխնախագահ Օլեգ Կովալը։
«Ամբողջ ուկրաինական պետականությունը կառուցված է ֆեյքերի վրա... Աստիճանաբար այս ամբողջ կեղծիքը, այս բոլոր ֆեյքերը շարվեցին մի ամբողջ համակարգում, և այդ ֆեյքերի շնորհիվ կառուցվեց նոր իրականություն»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում։
Կովալը որպես օրինակ բերեց սովորական անեկդոտները, թե «հին ուկրաինացիները փորել են Սև ծովը», և որ «աստվածաշնչի բոլոր կերպարները նախաուկրաինացիներ են»: