Ռուսաստանը կվերսկսի թռիչքները ավելի քան 50 երկրների հետ
«Ապրիլի 9-ից Ռուսաստանը վերացնում է COVID-19-ի դեմ պայքարի սահմանափակումները, որոնք վերաբերում են կանոնավոր և չարտերային թռիչքներին, և վերսկսում է հաղորդակցությունը ավելի քան 50 բարեկամ երկրների հետ»,- հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Միշուստինը նշել է, որ հիվանդության մակարդակը նվազում է, ինչը նշանակում է, որ ժամանակն է ընդլայնել այն ուղղությունները, որոնք հասանելի են ռուսական ավիաընկերություններին։
«Այժմ մենք վերսկսում ենք թռիչքները 52 երկրների հետ, այդ թվում՝ Արգենտինայի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի և այլ բարեկամ երկրների հետ»,- ասել է վարչապետը։