Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Իրականում էս խնդալու մեղադրանքներն ու ցինիկ պահվածքը խոսում է սրանց վախերի մասին. «զադնի դնող» էլ չկա». Արմեն Հովասափյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներ
Հասարակություն

Կարևոր որոշում Վճռաբեկ դատարանից՝ դատապարտյալին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելիս նրա նախընթաց վարքագիծը գնահատելու առումով

Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ մի գործով դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է այն բավարարելու վերաբերյալ կարևոր որոշում՝ հատկապես ՔԿՀ-ներում դատապարտյալների վարքագծի գնահատման տեսանկյունից:

Մասնավորապես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, և 4-րդ կետերով, 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձին 2020թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատել էր պատժի չկրած շուրջ 3 տարի ժամկետով ազատազրկումը կրելուց՝ սահմանելով փորձաշրջան:

Դատարանը գտել էր, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագծով հավատ է ներշնչում ուղղման ճանապարհը բռնած լինելու առումով:

Դատախազի բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օրինական ուժի մեջ էր թողնել որոշումը, ինչի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:

Գործում առկա՝ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի վարքագծի, առողջական վիճակի վերաբերյալ փաստական հանգամանքները գնահատելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով ՀՀ դատախազության գրեթե բոլոր հիմնավորումների հետ, արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ՔԿՀ-ում մնալու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի մասին քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցներում նշված կարևոր հանգամանքներ: Մասնավորապես, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում դատապարտյանը չի խրախուսվել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական և մշակության միջոցառումներին կամ քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին ու վերասոցիալականացման՝ այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին:

Այսինքն, ըստ էության, ՀՀ Վճռաբեկ դատարանը համաձայնել է վճռաբեկ բողոքում, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության ստուգման շրջանակում դատախազական ակտերով արտահայտած այն հստակ մոտեցմանը, որ խրախուսանքի բացակայության, կրթական ծրագրերին, մարզական, մշակութային, վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին չմասնակցելու պայմաններում տևականորեն կարգապահական տույժերի չենթարկվելը չի կարող գնահատվել որպես դատապարտյալի այնպիսի վարքագիծ, որը կարող է հիմք դարձվել նրան մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթաց իրականացնելու համար:

Մինչդեռ տվյալ դեպքում, դատապարտյալը պատժի կրման ընթացքում նույնիսկ 5 անգամ ենթարկվել էր կարգապահական տույժի:

Ավելին, Վճռաբեկ դատարանը կատարել է ևս մեկ կարևոր ընդգծում առ այն, որ կոնկրետ իրավիճակներում դատապարտյալի առողջական վիճակը բավարար գործոն չի կարող դիտվել աշխատանքներում ներգրավված չլինելը հիմնավորելու համար, քանի որ ցանկության դեպքում նա կարող է ներգրավվել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներում:

Վճռաբեկ դատարանը նաև էական նշանակություն է տվել նախկինում, այսինքն՝ մինչև դատավճռով ազատազրկման ենթարկվելը դատապարտյալի վարքագծին՝ նրա ուղղման աստիճանը որոշելու, վաղաժամկետ պայմանական ազատվելուց հետո օրինապահ վարքագիծ դրսևորելու, նոր հանցանք կատարելուց զերծ մնալու մասին հիմնավոր կանխատեսում անելու տեսանկյունից: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ տվյալ անձը մեկ անգամ արդեն պայմանական վաղաժամկետ ազատված է եղել ազատազրկման ձևով նշանակված պատժի մի մասը կրելուց, սակայն հետո կատարել է դիտավորյալ, ծանրացուցիչ հանգամանքներում նոր համասեռ հանցագործություն:

 Ելնելով նշված և այլ իրավական գնահատականներից՝ դատարանը եզրահանգել է, որ պատժի կրումից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն եղել,

նրանք պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները և արդյունքում թույլ են տվել էական խախտում՝ օրենքի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել դատապարտյալ Գ. Դավթյանի վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները: