ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը հեռացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից
ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը հեռացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։ Ինչպես գրում է Радио Sputnik-ը՝ այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին ֆարս է: Եվ դա սխալ է, ուստի մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկի դրա հեռացման օգտին»,-«Reuters»-ը մեջբերում է մի հատված Թոմաս-Գրինֆիլդի հայտարարությունից:
Գործակալությունը նաև հիշեցրել է՝ Ռուսաստանը կարող է հեռացվել ՄԱԿ-ի ՄԻԽ-ի մասնակցությունից, եթե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում երկրների երկու երրորդը կողմ քվեարկեն նման որոշմանը։