Թղթային դեղատոմսերը կփոխարինվեն էլեկտրոնային դեղատոմսերով. Առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հերթական քայլն անցումն է էլեկտրոնային դեղատոմսերին:
Նախարարությունը հայտնում է, որ էլեկտրոնային դեղատոմսը պացիենտի, բժշկի և դեղատան միջև ոչ թղթային, արդյունավետ և անվտանգ հաղորդակցության միջոց է: