ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ
Ապրիլի 4-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
ՌԴ դեսպանատանը կայացած հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ Պատգամավորներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են՝ հանդիպումները եւ քննարկումները շարունակական են լինելու: