Մենք չենք կարող հաստատել տեղեկությունները Բուչայում տեղի ունեցած դաժանությունների մասին. Պենտագոն
Միացյալ Նահանգները չունի անկախ աղբյուրներից ստացված տեղեկություններ Կիեւյան Բուչայում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Մենք չենք կարող անկախ աղբյուրների վրա հիմնվելով հաստատել տեղեկությունները Բուչայում տեղի ունեցած դաժանությունների մասին։ Մենք չենք կարող նաեւ անկախ եւ ինքնուրույն կերպով հաստատել դրանք»,- ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Իր հերթին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Բուչայի հետ կապված զարգացումները ինֆորմացիոն սադրանք են հանդիսանում։