Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՏԱՍՍ- ը տեղեկացնում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «ի պատասխան օտարերկրյա պետությունների անբարյացկամ գործողությունների», հրամանագիր է ստորագրել՝ կապված վիզային ռեժիմի հետ: Ըստ գործակալության՝ պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար ճամփորդական և մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանի և դատարանների անդամների համար հինգ տարով բազմակի մուտքի վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկվել է:
Նաև չեղյալ են հայտարարվել պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների ու խորհրդարանների անդամների համար մուտքի արտոնագրի վճարից ազատումը և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։
Նմանօրինակ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի կառավարությունների միջև վիզաների դյուրացման համաձայնագրերում, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրում։