Ֆրանսիան կարտաքսի 30 դիվանագետի
BFM TV-ն, հղում տալով ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությանը, հայտնում է` Ֆրանսիան մտադիր է արտաքսել դիվանագետի կարգավիճակ ունեցող երեսուն ռուսի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան որոշում է կայացրել արտաքսել ռուս դիվանագետների, որոնց գործունեությունը, համաձայն Փարիզի տեսակետի, հակասում է Ֆրանսիայի անվտանգության շահերին։