Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Կրկեսում միշտ տոն կլինի». Սոս Պետրոսյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կրկեսը ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծահասակների սիրելի վայրերից մեկն է: Մեր կրկեսի վերանորոգման աշխատանքները սկսվեցին ավելի քան տասը տարի առաջ: Սկզբում ուղղակի պետք է վերանորոգվեր շենքը, սակայ ն հետո որոշում կայացվեց մայրաքաղաքին կրկեսի լիովին նոր շենք նվիրել: «Ճիշտ է, շինարարությունը մի քիչ երկար տևեց, բայց կրկես կառուցելն այդքան էլ հեշտ չէ: Երբ բազմաֆունկցիոնալ տներ են կառուցում, կա փորձ և նախագիծ, մեկ ամսում հնարավոր է 15 հարկանի շենք կառուցել, բայց կրկեսը սպեցիֆիկ շինություն է: Շուտով կունենանք մոդեռնիզացված, բազմաֆունկցիոնալ կրկես, որն օժտված կլինի բոլոր հնարավորություններով՝ նորովի ներկայանալու հանդիսատեսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանը:

Նշում է` կրկեսը կբավարարի ժամանակակից կրկեսային արվեստի ներկայացումների բոլոր պահանջներին: «Օրինակ` նախկինում կրկեսը 18 մետր էր, և չէինք կարողանում հրավիրել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային օդային ատրակցիոններ: Հիմա 25 մետր է, հնարավորություն ունենք այդ ատրակցիոնները հրավիրելու: Կրկեսի նախկին շենքի կառուցումը սկսվել էր պատերազմից առաջ, դադարեցվել էր, հետո տուֆաշեն շենքը շահագործման էր հանձնվել 1962 թ.-ին: Չկային կենդանիների համար նախատեսված հատուկ տեղեր, հոտը տարածվում էր դահլիճում, ձմռանն ավելի ցուրտ, իսկ ամռանն ավելի շոգ էր, քան դրսում: Հիմա «Տաշիր գրուպի» շնորհիվ կունենանք մի չքնաղ կրկես, շնորհակալ ենք մեր հանրապետությանը կրկես նվիրելու համար, պետությունը չկառուցեց, այդ մարդիկ արեցին: Արդյունքում հնարավորություն կունենանք աշխարհի ամենաբարձր մակարդակի կրկեսները հրավիրել Հայաստան և ճակատը բաց ընդունել նրանց: Հույս ունենք, որ մինչև մյուս տարվա սկիզբը կրկեսը պատրաստ կլինի, համենայն դեպս, ամեն ինչ արվում է, որ պահպանենք այդ ժամանակացույցը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Պետրոսյանը նշում է` շատերի շրջանում կարծիք է ստեղծվում, որ եթե կրկեսը մի քանի տարի է, ինչ չի գործում, դերասանները, կրկեսային գործիչները նստած սպասում են, ոչինչ չեն անում: «Նման բան չկա: Կրկեսը հյուրախաղային կազմակերպություն է: Մեր կրկեսի դերասանները, այդ թվում` իմ ընտանիքը, ինչպես սպորտում, պայմանագրային սկզբունքով հրավիրվում են արտերկիր»,-ասում է կրկեսի տնօրենը:

Մի քանի տարի է, ինչ կրկեսին կից գործում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա դպրոցը, որը Սոս Պետրոսյանը ստեղծել է իր ուսուցչի մահվանից մեկ-երկու ամիս հետո: «1972 թ.-ի սեպտեմբերի 1-ին Շահումյանի պիոներների և դպրոցականների պալատում ստեղծեցի Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա դպրոցը, որը գործում է առ այսօր: Լինելով միակը հանրապետությունում` ստեղծման օրվանից մինչ այսօր այն գործում է անվճար: Շատերն են զարմանում այս հանգամանքի վրա, բայց ասում եմ` երեխայից գումար վերցնել չի կարելի, կրկեսը դժվար արվեստ է, շատերը չեն դիմանում այդ դժվարությանը, ութ ժամ պետք է պարապես, որ դառնաս կրկեսի դերասան: Հազարավոր շրջանավարտներ ենք ունեցել, հիմա կրկին ընդունելություն է սկսվել կրկեսային արվեստի բոլոր ժանրերում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստուդիայի սաների և պրոֆեսիոնալ դերասանների հետ բարեգործական համերգներ են կազմակերպում: «Չկա մի մարզ, զորամաս, որտեղ բարեգործական համերգներ ունեցած չլինենք: Մինչև պատերազմն Արցախում չկար մի գյուղ, որտեղ շրջած չլինեինք: Մանկատներ, ծերանոցներ, զորամասեր` կրկեսը լինում է ամենուր»,-ասում է Պետրոսյանը, որը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծել է կրկեսային ռեժիսուրայի կուրս: «Այդ կուրսի շրջանավարտ Հրաչ Պետրոսյանի դիպլոմային աշխատանքը` «Կրկեսը վառում է լույսերը», ներկայացվել է հանդիսատեսի դատին: Ի դեպ, Հրաչն իմ թոռնիկն է: Պրեմիերան տեղի է ունեցել, արդեն իսկ մի քանի ներկայացում խաղացել ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ բեմը մեծ է, հնարավորություն ունենք կրկեսային բոլոր ժանրերն օգտագործել: Ներկայացման օրը հայտարարվում է, տոմսերն ակնթարթորեն սպառվում են: Մարդիկ կարոտել են կրկեսային ներկայացումները: Մայիսի 21-ին կլինի հաջորդ ներկայացումը: Սա ապացույցն է նրա, որ չենք սպասում, թե շենքը երբ պատրաստ կլինի»,-նշում է կրկեսի գեղղեկավարը:

Վերջին օրերին կրկեսն ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև ԱԺ ընդունած օրենքի շնորհիվ` կրկեսում վայրի կենդանիներ չեն լինելու: Այս հարցը պարոն Պետրոսյանը ևս մեկնաբանեց. «Իմ` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն եմ դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան: Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը: Երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել եմ, որ երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց պետք է ենթարկվենք դրան: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է Սոս Պետրոսյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: