Լեհաստան են տեղափոխվել ամերիկյան կործանիչներ
ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի F/A-18C Hornet կործանիչ-ռմբակոծիչները ժամանել են Լեհաստանի Լասկ քաղաքի ավիաբազա, հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Եվրոպայի հրամանատարությունը։
Նշվում է, որ Լիտվայում տեղակայվել են ծովային հետեւակի կորպուսի ավիացիայի օդային կառավարման ստորաբաժանումներ։
Այլ մանրամասներ հայտնի չեն։