Կիմ Չեն Ինի քույրը հայտարարել է, որ Փհենյանը կարող է միջուկային զենք կիրառել Սեուլի դեմ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը, Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնգը հայտարարել է, որ երկիրը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»,- հայտնում է Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նա նաև նշել է, որ «Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի կողմից շատ մեծ սխալ էր խոսել ԿԺԴՀ-ի դեմ կանխարգելիչ հարվածի մասին: