Կիևի ներկայացուցիչների համար արդեն պարզ է դարձել, որ ՆԱՏՕ-ում անվտանգության երաշխիքներ չեն կարող ստանալ. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը ցույց է տվել «ավելի մեծ իրատեսության» Ղրիմի կարգավիճակի և Դոնեցկի ու Լուգանսկի վերաբերյալ, հայտնում է Lenta.ru-ն։
«Կիևի ներկայացուցիչների համար արդեն պարզ է դարձել, որ ՆԱՏՕ-ում անվտանգության երաշխիքներ չեն կարող ստանալ, և որ ՆԱՏՕ-ին անդամակցելը պետք է մոռանալ։ Ավելի իրատեսություն Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և, իհարկե, պայմանագրում նրա ոչ միջուկային կարգավիճակի ապահովման անհրաժեշտության վերաբերյալ՝ հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների ընթացքում այս թեմայի հետ կապված սիրախաղերը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այդ «իրատեսության նշույլները», թե ինչպես կլինեն «թղթային պայմանագրային լեզվով», մնում է տեսնել։