Ուկրաինան ինքը կորոշի, թե Ռուսաստանի հետ բանակցությունների ինչ արդյունքի կհամաձայնի. Փսակի
«Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե Ռուսաստանի հետ բանակցությունների ինչ արդյունք է պատրաստ ընդունել»։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դերն այս իրավիճակում Կիևին աջակցելն է՝ ամրապնդելով նրա բանակցային դիրքերը։
«Եվ դա ներառում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական աջակցություն։ Մենք այստեղ աջակցում ենք նրանց, և մենք չենք կանխորոշի բանակցությունների այս ելքը»,- հավելել է Փսակին։