Զելենսկին այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Երեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Դեռ հայտնի չէ՝ նրա ելույթը կձայնագրվի, թե ուղիղ եթերում կխոսի տեսահոլովակով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նախօրոք ծրագրված նստաշրջանի օրակարգում կգերակշռի ուկրաինական Բուչա քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակը։