Եթե վաղը մեզ առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին, մենք կմիանանք. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը վաղը առաջարկի անդամակցել ՆԱՏՕ-ին, Ուկրաինան կմիանա։
«Եթե վաղը մեզ առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին, մենք կմիանանք: Բայց դա տեղի չի ունենա, և դա տեղի չունեցավ, ցավոք, սրտի: Հետևաբար, մենք մեզ համար անվտանգության երաշխիքներ կստեղծենք, որոնք կարող են պաշտպանել կյանքը»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն: