Մեր զինվորներին, մեր ռազմագերիներին սարքել են աշխարհաքաղաքական նվեր, սա գեոպոլիտիկական թրաֆիքինգ է, մարմնավաճառություն․ Աշոտյան
Վիրավորական է, որ մեր երեխաներին, մեր զինվորներին, մեր ռազմագերիներին սարքել են աշխարհաքաղաքական նվեր։ Մեր տղերքին տարել են, տանջել են, հետո էլ մեզ նվեր են անում։ Սա թրաֆիքինգ է, բա ի՞նչ է։ Գեոպոլիտիկական թրաֆիքինգ է, գեոպոլիտիկ մարմնավաճառություն է, գեոպոլիտիկ ստրկատիրություն է, սա խայտառակություն է։ Այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ մենք, ունենալով այս ապիկար ռեժիմը, 1,5 տարի չենք կարողանում մեր երեխաներին հետ բերենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով բոլոր կետերը կատարվել են, միայն այդ կետը չի կատարվում։
«Աստված տա բոլորին ազատեն, բոլոր տղերքին ուժ, կորով և համբերություն»,- նշեց Աշոտյանը։