Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ
մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներ
Ինչպես պայմանավորվել ենք,
կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ և Արցախը, Հայաստանը պաշտպանելու, իր նախնիների բնօրրանում ապրելու, արարելու կամք, վճռականություն, խիզախություն ունի»։