Էդմոն Մարուքյանը դժոխքի վերածված Հայաստանի դիվանագիտության մեջ սպասարկում է սատանայի շահերը․ Աշոտյան
Էդմոն Մարուքյանը նշանակվելով հատուկ հանձնարարականներով դեսպան` կնքեց իր քաղաքական մահկանացուն։ Մինչ այդ, նա քաղաական գործիչ էր, պետք չէ թերագնահատել, խելացի քաղաքական գործիչ էր։ Նա հիմա դժոխքի վերածված Հայաստանի դիվանագիտության մեջ սպասարկում է սատանայի շահերը։ Այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ուզում եմ ասել, որ Նիկոլի գանգրենոս վերքերը լիզող արալեզները նույն ճակատագրին են արժանանալու, ինչ-որ իրենց այդ քաղաքական դիակը, որի գանգրենաները նրանք փորձում են լիզել, որ հանկարծ շուտ չմեռնի»,- նշեց Աշոտյանը։