Շվեդիան որոշեց արտաքսել ռուս դիվանագետներին
«Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին». Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը։
Նա նշել է, որ դրանք երեք դիվանագետներ են, որոնք երկրում հետախուզական անօրինական գործունեություն են իրականացնում։
«Դիվանագետների վտարումը հեշտ գործ չէ։ Մենք պետք է մշտապես հավասարակշռենք մեր սեփական շահերը այն ամենի հետ, ինչ կատարվում է»,- ասել է Լինդը։
Լինդեն ասել է, որ կառավարությունը վտարում է մարդկանց՝ գնահատելով Շվեդիայի շահերը: