Հայաստանի իշխանության առաջ քաշած «խաղաղության դարաշրջանը» կեղծ օրակարգ է. Վահե Հակոբյան
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանն իր ելույթում ասել է. «Ադրբեջանը, Թուրքիայի ձեռքը բռնած, հայ-ադրբեջանական պայմանագրի խաղաղության հիմքում պարտադրում է, որ իրենց առաջադրած հինգ կետը լինի դրա հիմքում, հինգ կետ, որը միայն Ադրբեջանի շահերից է բխում։ Հայաստանի իշխանության առաջ քաշած «խաղաղության դարաշրջանը» կեղծ օրակարգ է:
Սյունեցին ու արցախցին այսօր մենակ են, իսկ Ադրբեջանը շարունակում է լկտիանալ, ոտքի կանգնել է պետք, այլ տարբերակ չկա, որովհետև Հայաստանը աճուրդով հանել են վաճառի»,- հավելել է նա: