Հայելային հետքաշման Փաշինյանի գաղափարը տարածքների՝ խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մասն է կազմում. Տիգրան Աբրահամյան
Այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասել է. «Արցախի՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ լեռնաշղթան Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով օկուպացվել են, և բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել Արցախի կենսունակության համար։
Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման այդ գաղափարի վատ պտուղները դրսևորվել են Արցախում և սրա հետևանքով Արցախում ապրող մեր հայրենակիցները անվտանգային բավական ծանր իրավիճակի մեջ են։
Փաստացի վտանգի տակ է նաև Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է թե՝ Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման գաղափարը»:
Աբրահամյանը համոզմունք է հայտնել՝ Փաշինյանի առաջ քաշած այդ գաղափարը տարածքները խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մասն են կազմում․
«Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա։ Հայաստանը չունի այլընտրանք, քան ունենալու ժամանակակից ուժեր, արդիական բանակ»։